Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանից հեռացել է 1.260.000 ընտրող

Հայաստանից հեռացել է 1.260.000 ընտրող
16.02.2013 | 18:22

Հայաստանի Հանրապետությունից հեռացած` ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թվաքանակը ճշգրտող և այդ մարդկանց քվեների հավելագրման միջոցով ընտրությունների կեղծումը կանխարգելող հաշվարկի մեթոդաբանությունը.
Սույն տեղեկանքը պատրաստված է բաց շրջանառության մեջ գտնվող լրատվության հիման վրա` օգտագործված են տվյալ թեմային վերաբերող մամուլի հրապարակումները, Ժողովրդավարությանը և ընտրություններին աջակցության միջազգային ինստիտուտի (International Institute for Democracy and Electoral Assistance) կողմից հրապարակված վիճակագրական տվյալները և ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից ներկայացված պաշտոնական տեղեկանքները:
Մամուլում հրապարակված տեղեկատվության համաձայն անկախացումից ի վեր Հայաստանը լքել է մոտ մեկուկես միլիոն քաղաքացի (տե′ս, օրինակ` http://kavkasia.net/Armenia/2011/1318145611.php; http://www.kavkaz-uzel.ru/articles/171980/): Ստորև ներկայացվում է տասնհինգ պետությունների վերաբերյալ վիճակագրական աղյուսակը, որում նշվում է յուրաքանչյուր երկրի բնակչության թիվը, ընտրական տարիքի հասած բնակչության տոկոսային հարաբերակցությունը` բնակչության ընդհանուր թվի նկատմամբ, գրանցված ընտրողների թիվը, գրանցված ընտրողների տոկոսային հարաբերակցությունն ընդհանուր բնակչության թվի նկատմամբ, գրանցված ընտրողների տոկոսային հարաբերակցությունը` ընտրական տարիքի հասած բնակչության թվի նկատմամբ: Այստեղ անհրաժեշտ է տալ որոշ պարզաբանումներ տարբեր երկրների մասով` տրված թվային համամասնությունների վերաբերյալ: Նախ, հարկավոր է հաշվի առնել, որ տոկոսային առումով ավելի երիտասարդ բնակչություն ունեցող երկրներում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների տոկոսային հարաբերակցությունն` ընդհանուր բնակչության թվի նկատմամբ էապես պակաս է, քան համեմատաբար տարեց բնակչություն ունեցող երկրներում: Այսպես` Ադրբեջանում, Թաջիկստանում, Թուրքիայում, Իրանում այդ հարաբերակցությունը կազմում է համապատասխանաբար` 62.32%, 59.30%,68.92% և 69.19%, մինչդեռ տարեց բնակչությամբ երկրներում` Չեխիայում, ՈՒկրաինայում և Ռուսաստանում այն կազմում է համապատասխանաբար 82.99%, 82.73% և 81.65%: Հայաստանի համար այդ ցուցանիշը կազմում է 76.00%: Հայաստանի պարագայում ուշադրություն են գրավում հատկապես այն տվյալները, որոնք վերաբերում են գրանցված ընտրողների` բնակչության ընդհանուր թվի նկատմամբ ունեցած տոկոսային հարաբերակցությանը` ՀՀ մոտ 2.5 միլիոն ընտրողները կազմում են բնակչության 84.21%: Աչք է ծակում նաև գրանցված ընտրողների տոկոսային հարաբերակցությունը` ընտրական տարիքի հասած բնակչության նկատմամբ – 110.81%: Ստացվում է, որ գրանցված ընտրողների թվաքանակը մոտ տասնմեկ տոկոսով ավել է ընտրական տարիքի հասած բնակչության թվաքանակից: Վերջին երկու ցուցանիշներով Հայաստանին գերազանցում է միայն Ալբանիան, որի համար դրանք կազմում են համապատասխանաբար` 96.57% և 136.13% : Այս ցուցանիշներին մոտ են նաև Իսրայելն ու Ֆինլանդիան (տես աղյուսակը` հավելված 1): Ալբանիայի, Իսրայելի և Ֆինլանդիայի պարագայում այդօրինակ համամասնությունը հասկանալի է, քանի որ այդ պետությունների ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների զգալի մասը իրենց քաղաքացիության երկրի մշտական բնակիչ չեն` մշտապես բնակվում են այլ պետություններում և, հիմնականում, փաստացի երկքաղաքացիներ են: Հայաստանի պարագայում հստակ հայտնի է, որ մինչև 2013թ. հունվարի 16-ը ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել այլ պետության 45674 քաղաքացու և այդ երկքաղաքացիներից 28859-ը ստացել են ՀՀ քաղաքացու անձնագիր ու ընդգրկվել բնակչության պետական ռեգիստրում, այդպիսով` նաև ձեռք բերելով ընտրություններին մասնակցելու իրավունք: Ակնհայտ է, որ վերը ներկայացված երկքաղաքացի ընտրողների թվաքանակը չի կարող կազմել վերը նշված տասնմեկ տոկոսի հասնող անհամամասնությունը Հայաստանի պարագայում:
Ըստ ԺԸԱՄԻ-ի կողմից ներկայացված տվյալների ՀՀ բնակչությունը կազմում է մոտ երեք միլիոն մարդ (2012թ. դրությամբ): Միաժամանակ հարկ է հիշել, որ ՀՀ բնակչության մի զգալի մասն են կազմում ադրբեջանահայ փախստականները, որոնց թիվը ժամանակին եղել է 362.000: Այդ մարդկանցից ՀՀ քաղաքացիություն են ձեռք բերել միայն մոտ ութսուն հազարը` մնացածները չունեն ընտրություններին մասնակցելու իրավունք, հաշվառված են որպես ՀՀ-ում բնակվող, սակայն նրանց զգալի մասն արդեն հեռացել է Հայաստանից: Սա նշանակում է, որ ընտրական տարիքի հասած ՀՀ բնակչության մի զգալի մասն էլ` փախստականի կարգավիճակ ունենալով` զուրկ է ձայնի իրավունքից, սակայն հաշվառված է որպես երկրի բնակիչ: Ստացվում է, որ ունենալով ընտրական տարիքի հասած 2.257.586 բնակիչ, Հայաստանն ունի 2.501.597 գրանցված ընտրող, որոնցից միայն 28859-ն են երկքաղաքացիներ, իսկ մշտական բնակչության մոտ հինգ տոկոսն էլ, թերևս, ձայնի իրավունք չունեցող փախստականներն են: Այսինքն, արդեն այս հաշվարկի շրջանակներում, որը արտագաղթի վերաբերյալ տվյալներ բոլորովին չի պարունակում, ստացվում է, որ մոտ 400.000 ընտրողներ գտնվում են ՀՀ-ից դուրս: Երբ այս խնդիրը դիտարկում ենք արտագաղթի վերաբերյալ եղած տեղեկատվության վերլուծության համատեքստում, ապա կստացվի ավելի հստակ պատկեր`ըստ գնահատականների Հայաստանից հեռացել է մոտ մեկուկես միլիոն մարդ: Ընդունելով, որ որպես ընտրող գրանցված քաղաքացիները կազմում են ընդահանուր բնակչության 84% և այդ տոկոսային հարաբերակցությունը կիրառելով ՀՀ-ից հեռացած մեկուկես միլիոն քաղաքացիների մեջ ձայնի իրավունք ունեցողների քանակը ճշտելու համար, կստացվի` որ ՀՀ-ից հեռացել է 1.260.000 ընտրող կամ ընտրացուցակներում ներառված ընտրողների մոտ հիսուն տոկոսը: Այս իրավիճակում, եթե հավատալու լինենք Հայաստանում անցկացված սոցիոլոգիական վերջին հարցումների արդյունքում հրապարակված տվյալներին, որոնց համաձայն ընտրություններին կմասնակցի հարցվածների 56 % (իսկ այդ հարցումներն անց են կացվել բացառապես ՀՀ տարածքում), ապա փետրվարի 18-ին քվեատուփերին կմոտենա առավելագույնը 800-850 հազար ընտրող:

Արման Մելիքյանի նախընտրական շտաբի հետազոտական խումբ

Դիտվել է՝ 2029

Մեկնաբանություններ